ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության մասնագետների խումբը դեռ չի ժամանել Հայաստան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության մասնագետների խումբը դեռ չի ժամանել Հայաստան, այս մասին ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստերում ԱԳՆ-ի 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ամերիկացի մասնագետների այցը նախատեսված էր տարեսկզբին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայի շրջանակներում։

«Ամերիկացիների գալը համագործակցության միայն մեկ բաղադրիչն է, որը ենթադրում է հայկական կողմի կարողությունների ընդլայնում սահմանային վերահսկողության իրականացման գործում: ՀՀ սահմանին ամերիկացի սահմանապահների ներկայության մասին խոսք չկա»,- պարզաբանեց արտաքին գերատեսչական կառույցի ղեկավարը։

Հիշեցնենք, որ տարեսկզբին՝ հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Նշվում էր, որ այդ համագործակցության շրջանում Հայաստան կժամանի ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության մասնագետների խումբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան