Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին: էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, …

