ԱԶԲ առաքելությունը Հայաստանում է՝ քննարկելու Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածի կառուցման աշխատանքները

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելությանը, որը Հայաստանում է՝ քննարկելու Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները. հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Նշենք, որ Ասիական զարգացման բանկը 236 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի շինարարությունը։ Այն ունենալու է մոտ 27կմ երկարություն՝ ներառյալ մի քանի թունելներ ու կամուրջներ։

Հյուսիսային ենթահատվածի կառուցման նպատակով վարկային համաձայնագիր է կնքվել նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Այս հատվածի կառուցման համար ֆինանսական ներդրում կկատարի նաև ՀՀ կառավարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին ծրագրի ֆինանսական պլանին‚ գնման գործընթացներին‚ շրջակա միջավայրի պահպանությանը‚ սոցիալական ազդեցություններին, ծրագիրն իրականացնող աշխատանքային թիմի կարողություններին։

Այսօր արդեն ԱԶԲ պատվիրակությունը «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ուսումնասիրելու Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի ծրագիծը, ինչպես նաև այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ԱԶԲ առաքելության շրջանակներում աշխատանքային քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 13-ը