Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթել է նատրիումի պերքլորատը։ Այն բալիստիկ հրթիռների պինդ վառելիքի հիմնական բաղադրիչն է, հաղորդել է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ կապված իր աղբյուրին։ «Նավահանգիստը մարտ ամսին ստացել է նատրիումի պերքլորատ պարունակող հրթիռային վառելիքի խմբաքանակ։ Ըստ տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է վառելիքի խմբաքանակի հետ անփույթ վարվելու …

