Սիմոնյան-Մարգարյան զույգը պետբյուջեից ստացել է շուրջ 9 մլն դրամ եկամտային հարկի վերադարձ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը 2024-ին ունեցել է ընդհանուր 29․2 մլն դրամ եկամուտ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սիմոնյանը Ազգային ժողովից ստացել է 18․6 մլն դրամ աշխատավարձ, «Ակբա բանկից» վերցրել է 5․7 մլն դրամ վարկ, ֆինանսների նախարարությունից 4․5 մլն ստացել է որպես եկամտային հարկի վերադարձ, ևս 358 հազար դրամ ստացել է «Մեդիա Իդեա» ՍՊԸ-ից (Analitik.am, հիմնադիր՝ Անի Հովհաննիսյան)։

Դատարանը, հիշեցնենք, որոշել էր, որ կայքը զրպարտել է Սիմոնյանին և մասամբ բավարարել էր ԱԺ նախագահի հայցը՝ 2 մլն դրամի փոխարեն սահմանելով 200 հազար դրամ փոխհատուցում և 158 հազար դրամ մյուս դատական ծախսերը։

2024-ի տարեվերջին Սիմոնյանի բանկային հաշիվներին եղել է 209 դոլար և 1972 դրամ, կանխիկ ունեցել է 26․1 մլն դրամ։ Նա 2 հիփոթեքային վարկ ունի․ դրանցից մեկի մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է 44 մլն 751 հազար 332 դրամ (անշարժ գույքի գնման իրավունք է), իսկ մյուսը՝ 18․8 մլն դրամ բնակարանի գնման վարկն է։ Այս վարկերի մարման նպատակով նա ծախսել է 7․2 մլն դրամ։

Կառավարական առանձնատանը բնակվող Սիմոնյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոնում 2019-ին միանձնյա գնված բնակարանը, 2022-ին «Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ին տվել է 53․8 մլն դրամ փոխառություն՝ Կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» համալիրում բնակարանի գնման իրավունքի համար։

Factor.am-ը գրել էր, որ նույն տարում՝ 2022-ին, «Բյուրեղ»-ում բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել նաև Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը՝ «Ջերմուկ գրուպ»-ին տալով 53․9 մլն դրամ փոխառություն։ Ելնելով ամուսինների փոխառությունների չափի տարբերությունից, դրանք տարբեր բնակարանն են և, ըստ ամենայնի, Մարգարյանի բնակարանն ավելի մեծ մակերես ունի։

Մարիամ Մարգարյանը, հիշեցնենք, «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրն է, «ԷՖԷՄԷՖ գրուպ» ՍՊԸ-ի միակ հիմնադիրը։ Նա հայտարարագրել է Երևանի Կենտրոնում 2014-ին միանձնյա գնված բնակարան, 2021 թ-ին գնված և նույն տարվա արտադրության LAND ROVER մակնիշի ավտոմեքենա։ 2024-ի տարեվերջին Մարգարյանի բանկային հաշիվներին եղել է 776 դոլար և 1․1 մլն դրամ, կանխիկ նշել է 1500 դոլար և 12․7 մլն դրամ։

Ի դեպ, Մարգարյանն անցած տարի 5․7 մլն դրամով ավելի շատ եկամուտ է ստացել, քան նրա ԱԺ նախագահ ամուսինը՝ 34․9 մլն դրամ, մասնավորապես՝ նա աշխատավարձեր է ստացել «Ֆրի Նյուզ»-ից՝ 10․7 մլն դրամ, «ԷֆԷՄԷՖ Գրուպ»-ից՝ 463 հազար դրամ, վերջինից նաև 18․4 մլն դրամ շահաբաժին, «Էֆ ԷՄ ԷՖ» ՍՊԸ-ից՝ 600 հազար դրամ փոխառություն, ԱՊՊԱ փոխհատուցում «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ից՝ 560 հազար դրամ, և եկամտային հարկի վերադարձ՝ ֆինանսների նախարարությունից՝ 4․2 մլն դրամ։ Նրա հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը 42․5 մլն դրամ է։ Մարգարյանը նաև անտոկոս պարտքով փող է վերցրել՝ 11․2 մլն դրամ։ Այս փոխառության գումարը 2023-ին 10․8 մլն դրամ էր։ Ուսման նպատակով նա ծախսել է 2․4 մլն դրամ, վարկի մարմանն ուղղել՝ 5․7 մլն դրամ։

 

Գայանե Խաչատրյան