«Կրթվելը նորաձև է» ծրագրի ծախսերն իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով. Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ծախսերն իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունայնը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ արդյոք «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետբյուջեի՞ հաշվին, թե՞ մասնավոր միջոցներով։

«Այո՛, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկը, որն իրականացվում է աշխատակազմի միջոցներով»,- պատասխանեց Հարությունյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ կրթարշավ է սկսել։ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը՝ անձամբ կրթվելով և մթնոլորտը փոխելով այնպես, որ դա դառնա նորաձև․ այսպիսի նպատակ ունի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը, որն «Իմ Քայլը» հիմնադրամինն է։ Կրթարշավը ղեկավարում է Աննա Հակոբյանը, Փաշինյանն էլ պարբերաբար հանդես է գալիս բանախոսություններով։ Աննա Հակոբյանը 2025 թվականը հայտարարել է կրթվելու տարի։ Կրթարշավի շրջանակներում անցկացվում են հանդիպումներ, դասընթացներ, բանախոսություններ մայրաքաղաքում և մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան