Կրթվելը նորաձև է, մոդան՝ անցողիկ․ Փաշինյանի ու տիկնոջ քարոզը կծառայի՞ նպատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ կրթարշավ է սկսել։ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը՝ անձամբ կրթվելով և մթնոլորտը փոխելով այնպես, որ դա դառնա նորաձև․ այսպիսի նպատակ ունի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը, որն «Իմ Քայլը» հիմնադրամինն է։ Կրթարշավը ղեկավարում է Աննա Հակոբյանը, ինքը՝ Փաշինյանն էլ պարբերաբար հանդես է գալիս բանախոսություններով։

Աննա Հակոբյանը 2025 թվականը հայտարարել է կրթվելու տարի։ Անցկացվում են հանդիպումներ, դասընթացներ, բանախոսություններ մայրաքաղաքում և մարզերում։ Բայց արդյո՞ք «Կրթվելը նորաձև է»․ լոզունգի ձևն ու միջոցառումների բովանդակությունը հենց սկզբից հայտնվեցին քննադատությունների թիրախում և միանշանակ չընդունվեցին հանրության, մասնավորապես, ինտելեկտուալ շրջանակների կողմից։

«Այն, ինչ նորաձև է, անցողիկ է․ մոդան, որպես այդպիսին, անցողիկ երևույթ է, ավելի տրամաբանական կլիներ «Կրթությունն արդիական է» կամ «Կրթությունն անհրաժեշտ է» կարգախոսը»,- նկատում է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին։

Երևանի ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, սակայն, վստահ է՝ եթե «Կրթվելը նորաձև է» արշավը թեկուզ 1000 հոգու մղի ինքնակրթության, դա արդեն իսկ լավ արդյունք է։

Մյուս հարցը քաղաքացիների հետ հանդիպումների ձևաչափն է։ Որքանո՞վ է այն անմիջական, և արդյո՞ք իսկապես ծառայում է իր նպատակին։

«Հանդիպումների վայրերն էլ այնքան օֆիցիալ են, և հետո վարչապետը գնում է բանախոսություն կարդալու զրահապատ մեքենայով, թիկնազորով, թիկնապահներով, նրան դիմավորում են ռեկտորներ, տնօրեններ․ դա արդեն պաշտոնական է, իսկ կրթական միջավայրը պետք է ավելի պարզ ու հասարակ լինի»,- նշում է ցեղասպանագետ, պատմաբան Սուրեն Մանուկյանը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ շեշտում է՝ կրթությունը նորաձև դարձնելու վերացական քննարկումներից զատ՝ տեղին կլիներ կազմել կոնկրետ պլաններ՝ ուղղված, օրինակ, կրթության ոլորտի բյուջեի ծախսերը մեծացնելուն։ Ի դեպ, 2021-ի կրթության ոլորտի ծախսերը կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի ընդամենը 2,3%-ը, 2022-ին և 2023-ին՝ շատ ավելի քիչ՝ 1,9%-ը, 2024-ին՝ 2,8%-ը։ Նախատեսվում է, որ 2025-ի համար դրանք կկազմեն 2,7%։ Միաժամանակ, ծրագրվում է, որ 2026 թվականին այդ թիվը կազմելու է 2,6%։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան