Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։ Ուրախ …

