Ադրբեջանը նախատեսում է Նախիջևանով կանաչ էներգիա արտահանել Թուրքիա, այնտեղից՝ Եվրոպա

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանը հայտարարել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով Թուրքիա վերականգնվող էլեկտրաէներգիա արտահանելու ծրագրերի մասին՝ 1 գիգավատ պոտենցիալ հզորությամբ՝ որպես երկրի ընդլայնվող կանաչ էներգիայի նախաձեռնությունների մաս, փոխանցում է Turkiye today-ը։

Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը հայտարարել է, թե Նախիջևանն ունի Ադրբեջանում լավագույն արեգակնային ճառագայթումը և լավ քամու ներուժ։

«Նախիջևանն Ադրբեջանում լավագույն արեգակնային ճառագայթումն ունեցող տարածաշրջանն է։ Քամու ներուժը նույնպես լավն է։ Նախիջևանի վերականգնվող էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի ներուժը գնահատվում է մոտ 6 գիգավատ։ Հնարավոր է, որ դրանից 1 գիգավատն արտահանվի Թուրքիա»,- ասել է Սոլթանովը։

Պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիան ներկայում այն երկիրն է, ուր Ադրբեջանն ամենաշատ էլեկտրաէներգիա է արտահանում։

Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2030 թվականը հասնել վերականգնվող էներգիայի 6.5 գիգավատի արտադրության հզորության, որը, կանխատեսումների համաձայն, կկազմի Ադրբեջանի ընդհանուր էներգիայի արտադրության ավելի քան 35%-ը։ Բաքուն նախատեսում է ընդլայնել էլեկտրաէներգիայի արտահանումը՝ ներքին պահանջարկը բավարարելուց զատ, ընդ որում՝ նախագծերի շրջանակում արտադրվող էլեկտրաէներգիան հիմնականում նախատեսված է Եվրոպայի համար։

Թուրքիան կծառայի ինչպես Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ստացող, այնպես էլ եվրոպական շուկաներ մուտք գործելու տարանցիկ երկիր։

Սոլթանովը կարևորել է գրավյալ Արցախի Ջրականում կառուցվող 330 կիլովոլտանոց ենթակայանը՝ այն նկարագրելով որպես «Նախիջևանը երկրի մայրցամաքային մասի հետ կապող վերջնական օղակ»։

«Այս գիծը Նախիջևանին կմիացվի «Զանգեզուրի միջանցքով» կամ «Արաքսի միջանցքով», կամ երկու երթուղիներով էլ։ Այսպիսով, կապահովվի և՛ Նախիջևանի էներգետիկ անվտանգությունը, և՛ կավելանա Նախիջևանի միջոցով Թուրքիա փոխանցվող էներգիայի քանակը»,- հայտարարել է  Սոլթանովը։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի էլեկտրական համակարգերն ունեն տարբեր կառուցվածքներ, որոնք պահանջում են տեխնիկական լուծումներ։

«Թուրքիայի համակարգը սինքրոնացված է Եվրամիության հետ, մինչդեռ Ադրբեջանի համակարգը Ռուսաստանի հետ է։ Հետևաբար, անհրաժեշտ է կառուցել փոխակերպիչ կայաններ։ Այս հարցի վերաբերյալ իրականացվում են իրագործելիության ուսումնասիրություններ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Էլեկտրաէներգիայի փոխանցումն այժմ իրականացվում է Վրաստանով, վերջին տարիներին Թուրքիայի միջոցով եվրոպական երկրներ արտահանվել է փոքր քանակությամբ էլեկտրաէներգիա։ Նոր ծրագիրը ներառում է Նախիջևանում և Ադրբեջանի մայրցամաքային մասում արտադրված էլեկտրաէներգիայի փոխանցումը Նախիջևանի միջով։

Ծրագրերը ներառում են նաև Նախիջևանի երթուղու երկայնքով Վրաստանի միջով անցնող էներգետիկ փոխանցման գծերի ամրապնդումը։

Նշվում է, որ վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները նպատակ ունեն վերափոխել տարածաշրջանի էներգետիկ քարտեզը՝ հիմնվելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև նավթի և բնական գազի հաջողված նախագծերի վրա։ Ադրբեջանն ընդլայնում է վերականգնվող էներգիայի ներդրումները ոչ միայն ներքին պահանջարկը բավարարելու, այլև էլեկտրաէներգիայի արտահանումն ընդլայնելու համար նախագծերով, որոնք նախատեսված են հիմնականում Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի