«Մասկը խելագարվել է». Թրամփն արձագանքել է միլիարդատիրոջ գրառմանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ «հրաշալի» հարաբերություններ է ունեցել միլիարդատեր Իլոն Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված» է գործարարից: Այսպես է նա մեկնաբանել Մասկի հայտարարությունները, որը քննադատել է հարկային արտոնությունների և բյուջեի երկարաձգման մասին հանրապետականների օրինագիծը:

«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նա վրդովված։ Լսեք, Ես և Իլոնը հիանալի հարաբերություններ ունեինք: Ես չգիտեմ, արդյոք նրանք դեռ այդպիսին կլինեն: Նա իմ մասին ամենագեղեցիկ բաներն էր ասում և վատ բաներ չէր ասում, բայց ես վստահ եմ, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ անգամ: Բայց ես շատ հիասթափված եմ Իլոնից։ Ես շատ եմ օգնել նրան», – հայտարարել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե արժե արդյոք հիմա լուրջ վերաբերվել պետական ծախսերի վերաբերյալ Մասկի արտահայտություններին, Թրամփն ասել է.

«Ես կնախընտրեի, որ նա քննադատեր ինձ, այլ ոչ թե օրինագիծը, քանի որ օրինագիծն անհավանական է»։

Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սուբսիդիաները չեղարկելու մասին խոսքերից հետո X սոցցանցում գրել է, որ SpaceX մասնավոր ընկերությունն անմիջապես սկսում է Dragon տիեզերանավի շահագործումից հանումը:

«Հաշվի առնելով նախագահի հայտարարությունը իմ պետական պայմանագրերը չեղյալ հայտարարելու մասին, SpaceX– ը անմիջապես կսկսի իր Dragon տիեզերանավը շահագործումից հանել», – գրել է նա:

Մասկն ասել է, որ ամերիկյան առաջնորդի անունը կա «Էփշտեյնի ֆայլերում»: Էփշտեյնը մեղադրվում էր մանկապղծության և մարմնավաճառության կազմակերպման մեջ։

«Իսկական ռումբ գցելու ժամանակը. Թրամփը Էփշտեյնի ֆայլերում է»։ Ահա թե ինչու դրանք իրականում չեն հրապարակվի»,- գրել է Մասկը։

Ավելի ուշ Թրամփը սոցցանցի իր էջում արձագանքել է՝ նշելով, որ Մասկը խելագարվել է. «Ես նրան խնդրեցի հեռանալ, ես չեղարկեցի նրա Էլեկտրական մեքենաների մանդատը, որը բոլորին ստիպում էր գնել էլեկտրական մեքենաներ, որոնք ոչ ոքի պետք չեն։ Նա խելագարվեց»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Չորեքշաբթի Թրամփն առաջարկել է դադարեցնել պետական ֆինանսավորման և պայմանագրերի տրամադրումը Մասկի ընկերություններին՝ ԱՄՆ բյուջեի համար «միլիարդավոր և միլիարդավոր դոլարներ» խնայելու համար: Նախագահն ընդգծել է, որ զարմացած է, որ Ջո Բայդենի նախկին վարչակազմը նախկինում դա չի արել:

Հիշեցնենք, որ մինչև մայիսի վերջ Իլոն Մասկը ղեկավարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կից կառավարության արդյունավետության դեպարտամենտը: Դեպարտամենտը ստեղծվել է կառավարության ծախսերը կրճատելու համար, այդ թվում՝ աշխատանքից հեռացնելով «անարդյունավետ» պաշտոնյաներին։

Թրամփի վարչակազմից հեռանալուց հետո գործարարը կտրուկ քննադատել է հարկային արտոնությունների մասին օրինագիծը, որն ԱՄՆ նախագահն անվանել է «մեծ գեղեցիկ օրենք»: Մասկը, ի թիվս այլ բաների, հայտարարել է, որ այս նախաձեռնությունը «զզվելի այլասերվածություն է», առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն բյուջեի կրճատմանը: