Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լե Թու Հան եւ Վիետնամի խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանի, խմբի անդամներ Արուսյակ Մանավազյանի եւ Գեղամ Նազարյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար …

