Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Մեհմեթ Ակիֆն ադրբեջանական Telegraph-ին տված հարցազրույցում անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս միջանցքի բացումը կարող է զգալի քաղաքական և տնտեսական հետևանքներ ունենալ ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի ու հարակից տարածաշրջանների համար՝ որպես ամբողջություն։ Այն ունի տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողություններ ձևավորելու …

