Մի շարք ընկերությունների պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը
ՍԱՏՄ-ն աբորատոր փորձաքննության էր հանձնել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան): Այսօր հայտնի են դարձել 3 ընկերությունների՝ «Իգիթ», «Փինկ Բերրի» ՍՊԸ-ներին և անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչյանին պատկանող արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշների հետազոտության արդյունքները:
««Իգիթ» ՍՊԸ-ի արտադրության «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով» արտադրատեսակի նմուշը պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և կաթնայուղի զանգվածային մաս, «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով»-ը՝ ԱՑԽՄ, կաթնայուղի զանգվածային մաս, «Բրիկետ վանիլային բուսական յուղով»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և կաթնայուղի զանգվածային մաս, իսկ «Էսկիմո վանիլային բուսական յուղով» արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով (ապրանքանիշը՝ Իգիթ):
 «Փինկ Բերրի» ՍՊԸ-ի արտադրության «ՈՒտոպիա» վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր, «Այս Բուրգեր» վանիլային թխվածքաբլիթով պլոմբիր, «Շոկոլադային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով, «Վանիլային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մրգային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակի նմուշը՝ ՄԱՖԱՆՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և յուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:
Անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչիայնին պատկանող արտադրամասում արտադրվող «Կաթնասերքուցքային կաթնային շոկոլադ» և «Կաթնասերքուցքային վանիլային» պաղպաղակների նմուշներից միայն մեկը՝ Կաթնասերքուցքային վանիլային»-ը, օրենսդրությամբ սահմանված նորմերին չի համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով։
Նշված ընկերությունների արտադրական գործունեության առանձին գործառույթները՝ նշված պաղպաղակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։