«Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ թշնամական դիրքորոշում ցուցաբերելու կարիք չկա, տարածաշրջանի երկրները կարող են տնտեսապես օգուտ քաղել․ Էրդողանի աշխատակազմի ներկայացուցիչ

Լուրեր

20.04.2026 | 10:42
Թեհրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի առգրավմանը
20.04.2026 | 10:33
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
20.04.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2026 | 09:33
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել
20.04.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
Բոլորը

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Մեհմեթ Ակիֆն ադրբեջանական Telegraph-ին տված հարցազրույցում անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

«Այս միջանցքի բացումը կարող է զգալի քաղաքական և տնտեսական հետևանքներ ունենալ ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի ու հարակից տարածաշրջանների համար՝ որպես ամբողջություն։ Այն ունի տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողություններ ձևավորելու ներուժ։ Նման տրանսպորտային գծի գործարկումը զգալիորեն կբարձրացնի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը։ Եթե միջանցքի միջոցով ապահովվի Թուրքիայի անխափան մուտքը Կենտրոնական Ասիա, դա կլինի մեծ առաջընթաց աշխարհատնտեսական տեսանկյունից։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան պետք է մոբիլիզացնեն իրենց բոլոր ջանքերը՝ այս հնարավորությունն իրականացնելու համար։ Սա պատմական առաջընթաց է, որը սպասվել է դարեր շարունակ և համարվում է կարևոր»,- հայտարարել է նա։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ լոգիստիկայի առումով այս նախագիծը կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, կբարձրացնի Ասիայից Եվրոպա ապրանքների փոխադրման արագությունն ու արդյունավետությունը։

«Այս միջանցքը մեծ ներուժ ունի Ադրբեջանը լոգիստիկ կենտրոնի վերածելու առումով։ Եթե նախագիծը հաջողությամբ ավարտվի, Ադրբեջանը կարող է դառնալ խոշոր տարանցիկ հանգույց ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներում։ Միևնույն ժամանակ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև ուղիղ ցամաքային կապի հաստատումը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Բաքվի, այլև Թուրքիայի համար»,- նշել է Ակիֆը։

Նա ասել է՝ «այս միջանցքի նկատմամբ բացասական և թշնամական դիրքորոշում ցուցաբերելու կարիք չկա»։ Ըստ Ակիֆի՝ այն կարող է նաև սահմանափակել տարածաշրջանում ազդեցության համար պայքարող օտարերկրյա տերությունների ազդեցությունը։ Ռուսաստանը կփորձի կարգավորել և վերահսկել այս «միջանցքի գործընթացը իր սեփական շահերի շրջանակում, բայց դա նաև պարունակում է ինչպես մրցակցության, այնպես էլ համագործակցության հնարավորություններ»։

«Իրանը մտահոգություններ ունի այս հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, Թեհրանը պարբերաբար ցուցաբերել է կոշտ դիրքորոշում սահմանների փոփոխության կամ միջանցքի նկատմամբ ինքնիշխանության խաթարման հնարավորության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նման մտահոգությունները կարող են լուծվել փոխադարձ դիվանագիտության և առևտրային հարաբերությունների ամրապնդման միջոցով»,- հայտարարել է նա։

Խոսելով «միջանցքի» կարգավիճակի մասին, իբր, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ակիֆը նշել է, որ այս հարցի շուրջ հիմնական քննարկումը հիմնված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին (նոյեմբերի 9-ին) ստորագրված Եռակողմ հայտարարության 9-րդ կետի վրա։

«Այս տրանսպորտի անվտանգությունը պետք է վերահսկվի Ռուսաստանի Դաշնային սահմանային ծառայությունների կողմից։ Այս դրույթի հիման վրա Ադրբեջանը պնդում է, որ իրավունք ունի անխափան անցման Հայաստանի տարածքից դեպի Նախիջևան՝ առանց ինքնիշխանության սահմանափակումների։ Այս տեսակետը բարձրացնում է Լաչինի միջանցքի նման կարգավիճակի ձևավորման հնարավորությունը։ Մյուս կողմից՝ Հայաստանը հայտարարում է, որ իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է լինի իր ինքնիշխանության և մաքսային վերահսկողության ներքո։ Այն նաև դեմ է «միջանցք» տերմինի այնպիսի մեկնաբանությանը, որը կխաթարի իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ տնտեսական և տրանսպորտային հարաբերությունների բացմանը, բայց ցանկանում է, որ այս գործընթացն իրականացվի իր օրենսդրության և ինքնիշխանության շրջանակում:

Ըստ նրա՝ այստեղ ծագող հարցերից մեկն այն է՝ արդյո՞ք նոյեմբերի 10-ի հայտարարությունը միջազգային իրավական պայմանագիր է, թե՞ պարզապես քաղաքական համաձայնագիր, և որ փաստաթղթում կան նաև որոշ անորոշ արտահայտություններ։ Օրինակ՝ Հայաստանը հաճախ բարձրացնում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են, թե որ կողմն իրավունք կունենա վերահսկել և ստուգել ապրանքների և բեռների անցումը, և ով կիրականացնի այդ գործընթացները։

Ադրբեջանի դիրքորոշումն ավելի շատ կենտրոնացած է անխափան և անվտանգ անցման իրավունքի ապահովման վրա: Սա, իր հերթին, ստեղծում է առանձին իրավական ռեժիմի պահանջ որոշակի բացառիկ դեպքերի համար: Միջազգային իրավունքում գոյություն ունի «տարանցման իրավունք» հասկացությունը:

«Սակայն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նման կարգավորված միջազգային իրավական նախադեպ կամ համաձայնագիր դեռևս չի ձևավորվել։ Հարցը դեռևս հիմնված է Եռակողմ հայտարարության իրավական մեկնաբանության վրա։ Միջազգային իրավունքում «միջանցք» հասկացությունն ինքնին տարբեր իմաստներ ունի։ Լաչինի միջանցքին տրված կարգավիճակը կարող է ստեղծել «Զանգեզուրի միջանցքի» համար սպասվող հատուկ կարգավիճակ։ Ինչ վերաբերում է միջազգային հանրության դիրքորոշմանը, Ռուսաստանը, որպես նոյեմբերի 10-ի հայտարարության հիմնական կողմերից և երաշխավորներից մեկը, աջակցում է միջանցքի բացմանը»,- ասել է Ակիֆը։

Թուրք պաշտոնյան նշել է նաև, թե Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, աջակցում են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ընդլայնմանը և տարածաշրջանային ինտեգրմանը: Այնուամենայնիվ, նրանք անհրաժեշտ են համարում այս գործընթացների իրականացումը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի