Վճռաբեկ դատարանի որոշման հետևանքով քաղաքացիներն այսօր քաշքշուկի մեջ են եղել՝ ընտրելու իրենց իրավունքն իրացնելու համար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հունիսի 5-ին, այսինքն՝ ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Վճռաբեկ դատարանը որոշել է, որ ընտրողների ցուցակում ժամանակավոր ընդգրկվելու պահանջը (հաշվառում չունեցող անձի կողմից) չի հանդիսանում ցուցակի ճշգրտման վեճ, այլ վերաբերում է ընտրական իրավունքի պաշտպանությանը և բխում է հանրային իրավահարաբերությունից։ Հետևաբար, գործը ենթակա է քննության վարչական դատարանի կողմից, այլ ոչ թե ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի։ Նախկինում այս գործերը քննվել են քաղաքացիական դատարանում, ընդ որում՝ ընտրությունների օրը դատարան դիմած քաղաքացիների գործերը մոտ մեկ ժամվա ընթացքում քննվել են, և նրանք հնարավորություն են ունեցել իրացնելու ընտրելու իրենց իրավունքը։

Ընտրություններից ընդամենը երկու օր առաջ, փաստացի փոխելով խաղի կանոնները, Դատական իշխանությունը քաղաքացիներին պատշաճ կերպով չի իրազեկել դրա մասին։ Իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն միայն այսօր է այդ մասին իրազեկող տեսանյութ հրապարակել։ Արդյունքում կան քաղաքացիներ, որոնց դիմել են քաղաքացիական դատարան, ապա մերժում ստանալուց հետո, դիմել Վարչական դատարան, որտեղ անգամ դիմումի օրինակելի ձև առկա չէ։ Արդյունքում քաղաքացիներից ոմանց դիմումները մերժվել են՝ պատշաճ ձևով ներկայացված չլինելու պատճառով։ Կան դեպքեր, երբ քաղաքացիները վաղ առավոտից սկսելով գործընթացը, այդպես էլ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու ընտրություններին՝ այսպիսիով զրկվելով ընտրելու իրենց իրավունքից։

Նշենք, որ Դատական դեպարտամենտի վերջին տվյալներով՝ 07.06.2026 թվականին ժամը 20:00-ի դրությամբ մուտքագրված գործերի քանակի պատկերը հետևյալն է

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 4 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 54 դատական գործ, Վարչական դատարան՝ 44 դատական գործ:

Մինչ այդ Դեպարտամենտը 18։40-ի դրությամբ էր տվյալներ հրապարակել, համաձայն որոնց՝ 07.06.2026 թվականի ժամը՝ 18:40-ի դրությամբ ՀՀ վարչական դատարանում ընտրական ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ ստացվել է 42 հացադիմում՝ որից 15-ը վերադարձվել էր առկա թերությունների պատճառով, 3 հայց մերժվել էր, 1-ը վարույթ ընդունված էր, իսկ 23-ն ընթացքի մեջ էր։

Արաքս Մամուլյան