ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետբյուջեի կատարման նախնական քննարկումների ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ Հայաստանում կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը կառավարությունը նախատեսում է իրականացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբ։ Նարեկ Մկրտչյանն ասաց․ «Մենք այսպիսի մի մոտեցում ունենք։ Նախ՝ կառավարության ծրագրով սահմանված պարենային զամբյուղի և նվազագույն կենսաթոշակի հարաբերակցությունը 9,3 տոկոսով գերազանցում է՝ չհաշվարկած նաև անկանխիկ վճարումների …

