Միլիոններ՝ կրիպտոաշխարհից, միլիոններ՝ սկեսրայր-հայրիկից․ ինչ են հայտարարագրել Ավինյանն ու կինը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54․6 մլն դրամ եկամուտ ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։ Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 27․3 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, ևս 3 մլն նա այլ եկամուտ է ստացել քաղաքապետարանից։ Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24․3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։

Մայրաքաղաքի ղեկավարի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2024-ին ավելացել է 0․95-ով ՝ դառնալով 4․57։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 104 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ Ավինյանի տիրապետած Bitcoin-ների արժեքը ներկա փոխարժեքով կազմում է 475 հազար դոլար։ Բացի Bitcoin-ից Ավինյանն ունի նաև այլ կրիպտոարժույթներ, որոնց ծավալը տարվա ընթացքում չի փոփոխվել՝ 1,483 ADA Cardano և 5 Ethereum։

Ավինյանը հայտարարագրել է 24․4 մլն դրամ կանխիկ միջոցներ։ 2024-ին նա միանվագ ծախսել է 4․3 մլն դրամ։ Տարեվերջի դրությամբ բանկային հաշվին ունեցել է 13․7 մլն դրամ։

Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետը և նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, որևէ անշարժ գույք չեն հայտարարագրել, սակայն Ավինյանը 90 օրից ավելի տնօրինում է անհատական տուն Երևանում։ Նշենք, որ այդ առանձնատունը նա ներկայացնում է որպես իրենը։

Տիգրան Ավինյանը 2022-ին իր հոր՝ Արմեն Ավինյանի նվիրած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան այս հայտարարագրում ներկայացրել է որպես «գնված»։

Ավինյանը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է։

Ավինյանի կինը 2 ընկերություններում մասնաբաժին ունի՝ «Բարուր» ՍՊԸ-ում 100%, նաև դրա տնօրենն է, և 34% «Լավ փրոդաքթս»-ում։ Ըստ հայտարարագրի՝ նա «Բարուր»-ին տված 19․8 մլն դրամ և «Օրոր թոյզ»-ին տված 2․8 մլն դրամ փոխառությունը 2024-ին ետ է ստացել։

Պահլավունին 2024-ին բանկում 14 մլն դրամ ավանդ է դրել, նաև ունի 3 այլ ավանդ՝ 44․5 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 7․8 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 0 դրամ։
Ինչպես և 2023 թ-ին, 2024-ին ևս Ավինյանի ծնողներն իրենց հարսին միլիոնավոր դրամների նվիրատվություն են արել, մասնավորապես՝ Արմեն Ավինյանից նա ստացել է նվեր 20 մլն դրամ, նաև 4․5 մլն դրամ՝ սկեսուրից՝ Հասմիկ Խլղաթյանից։ Պահլավունին նաև «Բարուր» ընկերությունից ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ, 7․8 մլն դրամ ստացել է «ԱյԴի Բանկ»-ից ավանդի տոկոսագումար։ Նա վարում է RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։

Ուշագրավ է, որ նախորդ տարիներին վերցրած փոխառությունները մարելու փոխարեն Պահլավունին 2024-ին կրկին 0%-ով վերցրել է 12 մլն դրամ, այսինքն՝ ընդհանուր փոխառությունների ծավալը հասել է 58․5 մլն դրամի։

Գայանե Խաչատրյան