«Կարմիր գծերում» կայանելու նոր վեճ․ վճարե՞լ, թե՞ ոչ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն այսօր առավոտյան ֆեյսբուքում գրել է, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Երևանում «Ա» և «Բ» գոտիներում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Ավագանու ընդդիմադիր անդամը հայտարարել էր, որ  քաղաքացիները կարող են մեքենաներն անվճար կայանել «Ա» և «Բ» գոտիներում։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը շտապել էր հերքել Դանիելյանի գրառումը։

«Տեղեկացնում եմ, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում և գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ»,- ֆեյսբուքում գրել էր Կոստանյանը։ Ի՞նչ է նշանակում սա, արդյո՞ք վարորդները պետք է շարունակեն վճարել բարձր սակագներով,  Factor TV-ն հետաքրքրեց քաղաքապետի մամուլի քարտուղարից։

«Մայիսի 23-ին է որոշումն ընդունվել, երբ անցնի մեկ ամիս ու որևիցե բողոք  չլինի, այդ ժամանկ կարող է համարվել անվավեր և քաղաքացիներն այդ դեպքում կարող են չվճարել, բայց քանի որ մեկ ամիսը չի լրացել, ինչպե՞ս են այդ պնդումը անում։ Հիմա չվճարելով՝ տուգանքների են ենթարկվելու»,- պարզաբանում է Կոստանյանը։

Սահմանադրական և վարչական իրավունքների մասնագետ Վահե Գրիգորյանը, որը վիճարկել է «կարմիր գծերի» թանկացումը, պնդում է՝ թանկացումներն անվավեր ճանաչելու մասին դատական ակտերը պարտադիր են հրապարակման պահից, իսկ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իրավաբանական ուժը կորցրել է այն (թանկացումը) անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից։

«Ակնհայտ է, որ վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից։ Հրապարակաման պահ ասելով՝ ողջամտորեն ենթադրվում է, որ պետք է հաշվարկվի «DataLex» համակարգում հրապարակման պահը։ Սա հիմնավորվում է մի շարք հանգամանքներով, մանավորապես «DataLex» կայքն օգտագործվում է դատական ակտերի պաշտոնական կայք, այնտեղ հրապարակումը բավարար է ակտը պատշաճ հրապարակված համարելու համար և սույն գործով քննարկվում է ժամկետային ժամանակավոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտ»,- նշում է Գրիգորյանը։

Նա ընդգծում է՝ գործի հիմքում ընկած է ժամանակավոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտ, իսկ Երևանի քաղաքապետարանի փորձերը՝ բողոքարկման միջոցով հետաձգել ուժի մեջ մտնելը, հակասում են Սահմանադրությամբ երաշխավորված իրավական պաշտպանության սկզբունքներին։

«Եթե բողոքարկմամբ պայմանավորված դատական ակտն ուժի մեջ չմտնի, կվտանգվեն անձանց և իրավաբանական անձանց արդար դատաքննության ու արդյունավետ պաշտպանության սահմանադրական իրավունքները։ Առավել պարզ ասած՝ անձինք կբողոքարկեն  նորմատիվ իրավական ակտերը, որոնք պարտադիր են բոլորի համար, դրանք կճանաչվեն անվավեր, սակայն այդպես էլ ուժի մեջ չեն մտնի, քանի որ հակառակ կողմը անհիմն, պարզապես դատական ակտի ուժի մեջ մտնելը հետաձգելու միտումից ելնելով և չարաշահելով իրավունքը՝ կբողոքարկի դրանք՝ հետաձգելով ուժի մեջ մտնելը։ Սա կհանդսիանա Սահամանադրությամբ նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոցի բացառում, ինչը հակասահմանադրական վարքագիծ է և հակաիրավական դրսևորում»,- պարզաբանում է սահմանադրագետը։

Նրա պնդմամբ՝ սահմանադրական նորմերի մեկնաբանությունից բխում է, որ նման իրավիճակում Սահմանադրությունը պահանջում է կիրառել այն դրույթները, որոնք առավել հստակ ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը։ 

«Հետևաբար, հաշվի առնելով, որ դատական ակտը հրապարակվել է դատական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում՝ «DataLex»-ում, այն ուժի մեջ մտած է»,- շեշտում է Վահե Գրիգորյանը։

Նա նաև նկատում է, որ Երևանի քաղաքապետարանը իրավասու չէ բողոքարկել այդ որոշումը, քանի որ գործով ո՛չ հայցվոր է, ո՛չ էլ պատասխանող․ այդ որոշումն ընդունվել է ավագանու կողմից։

«Վերաքննիչ վարչական և վճռաբեկ դատարաններն արդեն իսկ արձանագրել են՝ Սոնա Աղեկյանի և «կարմիր գծերի» վերաբերյալ երկու գործերով բազմիցս արձանագվրել է, որ բողոքաբերը իրեն տրված լիազորագրով իրավասու չէ դրանք ներկայացնելու»,- եզրափակեց Գրիգորյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Factor TV-ին ասաց, որ դեռ չեն բողոքարկել որոշումը։

Factor TV-ն «DataLex» համակարգից տեղեկանում է, որ վարչական դատարանը որոշել է հետևյալը՝ 

  • Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարել մասնակի. Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024 թվականի թիվ 265-Ն որոշման հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները ճանաչել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին և 8-րդ հոդվածին հակասող և անվավեր:
  • Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասով, մերժել:
  • Երևան համայնքից հօգուտ Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
  • Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մինչև օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Նշենք, որ 2024 թվականի հունվարից ավագանու որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը աճեց 13 անգամ՝ տարեկան 12,000 դրամի փոխարեն դառնալով 160,000 դրամ։ 

«Ա» գոտին ներառում է մայրաքաղաքի կենտրոնը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Այդ հատվածներում մեքենա կայանելը յուրաքանչյուր 1 ժամվա համար արժի 300, 1 օրվա համար՝ 2,000, մեկ շաբաթվա համար՝ 5,000, մեկ ամսվա համար՝ 18,000 և մեկ տարվա համար՝ 160,000 դրամ։ 

«Բ» գոտին ներառում է կենտրոնից դուրս հատվածը՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200, 1 օրվա համար 1,000, 1 շաբաթվա համար՝ 2,000, մեկ ամսվա համար՝ 4,000 և մեկ տարվա համար՝ 24,000 դրամ։

Արփի Հակոբյան