Սերժ Սարգսյանը երեկ առաջին անգամ հրապարակայնորեն արձագանքեց այն գնահատականներին, թե ինքն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության։ Հայաստանի նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած Սարգսյանն այս թեմային անդրադարձավ իր ղեկավարած կուսակցության՝ ՀՀԿ-ի 35-ամյակի առիթով ունեցած ծավալուն ելույթում։ Նա կոշտ և վիրավորական բառամթերք է օգտագործել՝ փորձելով հանրությանը հավաստիացնել, թե ինքը չի նպաստել Փաշինյանի իշխանության գալուն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը …

