«Նոան» երկարաձգել է պայմանագրերը 3 հայ ֆուտբոլիստների հետ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Օգնյեն Չանչարևիչը մնում են «Նոայում»․ հայտնում են «Նոա» ֆուտբոլային ակումբից։

Արտակ Դաշյանը Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի կազմը համալրել էր 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։

«Այստեղ բոլորս մտածում ենք նոր հաղթանակներ կերտելու մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ ֆուտբոլային ճանապարհը «Նոայում», – ասել է Արտակ Դաշյանը։

Ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Օգնյեն Չանչարևիչը թիմի կազմը համալրել էր 2023/24 մրցաշրջանի միջնամասում։

Դարպասապահը «Նոայի» մարզաշապիկով մասնակցել է 44 հանդիպման, որոնցից 17-ում անառիկ է պահել իր դարպասը։

«Շարունակում ենք գերազանցության ճանապարհը: Ուրախ եմ, որ շարունակելու ենք միասին գրել պատմության նոր էջերը», – նշել է Օգնյեն Չանչարևիչը։

Իսկ թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանն արդեն 2 ամբողջական մրցաշրջան է անցկացրել թիմի կազմում։ «Նոայի» կազմում Համբարձումյանը մասնակցել է 66 խաղի՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

«Հպարտ եմ, որ շարունակելու եմ կրել «Նոայի» մարզաշապիկը: Ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք մեր նպատակներին», – հայտարարել է Հովհաննես Համբարձումյանը։

Մինչ այս էլ «Նոան» հայտարարել էր Գուստավո Սանգարեի և Գուդմունդուր Թորարինսոնի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։