Այն լուծը, որ Վարդան Ղուկասյանը քաշելու է, շատ ծանր և պարտավորեցնող է: Այս մասին Գյումրիի նորընտիր քաղաքապետ Ղուկասյանի երդմնակալության արարողության ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: «Ես 20 տարի է՝ չեմ մասնակցել երդմնակալության արարողությունների: Երբ ինձ նորընտիր քաղաքապետի կողմից հրավեր է եղել ներկա գտնվելու երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել …

