ԿԲ նախագահի հայտարարությունից հետո նամակ է գալիս, որ սև ցուցակում ենք. Կարագոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հանդիպում են բանկերի և վարկային կազմակերպությունների զեղծարարությունից տուժած քաղաքացիների հետ։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հանդիպման հրավերն իշխանական պատգամավորներն են ուղարկել, իսկ իրենք ցանկություն էին հայտնել հանդիպել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ։ Նրա փոխանցմամբ՝ օրեր առաջ էլ հանդիպել են «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահի համոզմամբ՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությունը, թե բանկերը զեղծարարության զոհ դարձած քաղաքացիները վարկերը սառեցրել են, չի համապատասխանում իրականությանը։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ում է հանձնարարություն տվել Կենտրոնական բանկի նախագահը։ Ասում է՝ երեք բանկեր հետաձգել են 230 հաճախորդի վարկային պարտավորությունների կատարումը, դրանից հետո նամակ է գալիս, որ սև ցուցակում ենք։ Այդ հայտարարությունը բանկերին մանրևելու հնարավորություն տվեց» ,- նկատեց նա։

Օրերս մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ հայաստանյան բանկերը զեղծարարության զոհ դարձած վարկառուների պարտավորությունների կատարման համար շուտով նոր հայտարարությամբ հանդես կգան։ Նա նշել էր, որ բանկերը նախապես հայտարարել էին, որ վարկային պարտավորությունների կատարումը հետաձգում են 3-5 տարով, բայց կսպասեն դատարանի որոշման հրապարակմանը։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում ԿԲ-ի, Կառավարության շենքերի առաջ` պնդելով, որ դարձել են կիբերհանցագործության և զեղծարարության զոհ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան