Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսպես կոչված, «տուժողները» ցուցմունքներ են տվել և պատասխանել պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների, «տուժողների» ներկայացուցիչների և փաստաբանների հարցերին։ Այսօրվա դատական նիստում քննարկման առարկա են եղել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ ադրբեջանական թեզերը։ Դատարանը դիտարկել է 1992 …

