ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում է եղել: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության …

