Ալիևն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի  մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ալիևը  գոհունակությամբ հիշել է երեկ Իրանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը և Մասուդ Փեզեշքիանի  Ադրբեջան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները՝ նշելով, որ այս այցը նոր էջ է բացել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ընդհանուր առմամբ։

Նա  ընդգծել է նաև, որ Մասուդ Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հնչեցված հայտարարություններն ու գաղափարները շատ դրական են ընդունվել ադրբեջանական հանրության կողմից։

Ալիևը նշել է, թե Ադրբեջանը առաջին երկրներից մեկն էր, որը արտահայտել է իր դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ, և ընդգծել է, որ դատապարտում է այդ լարվածությունը և կրկին ցավակցություն է հայտնում հակամարտության ընթացքում զոհված Իրանի քաղաքացիների համար։

«Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև այս լարվածության  հետ կապված որոշ շրջանակներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարածում են ասեկոսեների և ստերի վրա հիմնված տեղեկատվություն՝ ադրբեջանա-իրանական հարաբերություններին վնասելու նպատակով, և որ այդ ամենը լիակատար անհեթեթություն է»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեմիրչիլուն էլ ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության  բարձրագույն ղեկավարությունը  նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։

Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, հարևանության և եղբայրության վրա։ Նա ասել է, որ Իրանում բարձր են գնահատում Ադրբեջանի սկզբունքային և անսասան դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ և իր երախտագիտությունն է հայտնել դրա համար։ Դեսպանը  ընդգծել է, թե իրանական կողմը նույնպես լիովին համոզված է, որ Ադրբեջանի տարածքը երբեք չի կարող օգտագործվել Իրանի դեմ, և ադրբեջանական պետությունը երբեք դա թույլ չի տա։

Դիվանագետը նաև երախտագիտություն է հայտնել  օտարերկրյա և Իրանի քաղաքացիների՝ Ադրբեջան մուտք  գործելու համար ստեղծված պայմանների համար։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Քննարկվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, Արաքս գետի վրա Աղբենդ և Կալալե բնակավայրերը միացնող ավտոմոբիլային կամրջի կառուցման և ընդհանուր առմամբ Արաքսի տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերը։

Հիշեցնենք, որ նախօրեին Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ էր արել  հետաքննել իսրայելական ԱԹՍ-ների՝ Ադրբեջանի օդային տարածքով Իրան մտնելու հաղորդումները։

Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի