Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացրել գիշերային ու հեստապարային ակումբներում: Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները չկատարելու, մասնավորապես, լռության կանոնները չպահպանելու համար: «Զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 11 արձանագրություններ և հարուցվել վարչական վարույթներ»,- ասված է հաղորդագրությունում։

