Զորակոչիկներին պարտադիր զինծառայությունից ազատելու և անօրինական միգրացիա կազմակերպելու համար մեղադրվող 6 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի բնակչուհին կազմակերպել է մի շարք զորակոչիկների` 2024 թ․ ամառային զորակոչից ազատելու գործընթաց, որի համար նրանց ծնողներից կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«Նախաքննությամբ պարզվել է, որ գործընթացը կազմակերպելու նպատակով նշված անձը երեք զորակոչիկների ծնողներից ստացել է յուրաքանչյուր դեպքում՝ 2.000-3.000 ԱՄՆ դոլար գումար, մինչդեռ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ստուգիչ հետազոտությունների արդյունքում նրանց մոտ փաստացի արձանագրվել են առողջական այնպիսի խնդիրներ, որոնց առկայության պայմաններում հիշյալ զորակոչիկներից երկուսը ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիմքով պարտադիր զինվորական ծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում, իսկ մեկին տրվել է տարկետման իրավունք՝ 3 տարի ժամկետով:

Բացի այդ, նախաքննությամբ բացահայտվել է նույն անձի կողմից նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, շահադիտական նպատակով անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք: Պարզվել է, որ հիշյալ անձը իր ազգականի որդու՝ օտարերկրյա պետությունում գտնվելու թույլտվություն ստանալու նպատակով կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր ձեռք բերելու համար նրանցից ստացել է 1.200 ԱՄՆ դոլար:

Նախաքննության ընթացքում վերը նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով և 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ են կայացվել ևս 11 անձի նկատմամբ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը 6 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: