ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, լքեցին նիստերի դահլիճը՝ բոյկոտելով Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քննարկումը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ նիստը տեղի է ունենում Արցախի 3 պատերազմներ անցած Սեյրան Օհանյանի բացակայությամբ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ի պատասխան ասաց, որ մինչ այս պահը Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ …

