Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանը. դեսպան

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր:

Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է աջակցելու Հայաստանին անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում: Սա շատ կարևոր հանգամանք է։ Ցանկացած երկրի համար, ցանկացած երկրում ապրող ժողովրդի ինքնության համար հենց պետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ կարևորագույն գրավականներն են, որպեսզի մարդիկ այդ երկրում իրենց անվտանգ զգան և մտածեն զարգացման մասին»,- նշել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանը նաև շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ Կանադան ցուցաբերել է Հայաստանին, և դժվարին ժամանակահատվածում կանգնել է Հայաստանի կողքին` արտահայտելով իր համերաշխությունը: Այդ համատեքստում առանձնակի ընդգծվել է Կանադայի ներգրավվածությունը ԵՄ դիտորդական առաքելության կազմում, որն արժեքավոր ներդրում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ամրապնդման համար:

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար:

«Ուրախ եմ այս հանդիպման համար։ Միշտ լավ առիթ է տոնելու հայ-կանադական բարեկամությունը։ Սա երկրորդ անգամն է, երբ մենք որ մենք միասին ենք տոնում Կանադայի օրը, այն պահից, երբ դեսպանությունը բացվեց այստեղ։ Կարծում եմ, որ մենք, ինչպես նշեցիք, տպավորիչ առաջընթաց ենք ունեցել մեր հարաբերություններում անցյալ տարում»,- մասնավորապես ասել է դեսպանը:

Էնդրյու Թըրներ նշել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և այս առնչությամբ կշարունակի իր օժանդակությունը: Նա նաև հայտնել է Կանադայի պատրաստակամությունը շարունակել աջակցել ՀՀ ղեկավարությանը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:

Հանդիպման ընթացքում կարևորել են Հայաստանի և Կանադայի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղղված ջանքերը: Երկուստեք կարևորվել է տնտեսական բնագավառում, առևտրային կապերի աշխուժացման, բարձր տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Զրույցի ընթացքում շեշտվել է խորհրդարանական դիվանագիտության առաջմղման և կանադական լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությունը քաղաքական մշակույթի զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին և այս համատեքստում ընդգծվել է ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցային ներուժի իրականացումը: