Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «Կամազ» մակնիշի 8 և «Howo» մակնիշի 6 նոր մեքենայով․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Աղբատար մեքենաները բերվել են նաև նախկինում շահագործված մասնագիտացված տեխնիկան փոխելու նպատակով: Բացի այդ, սանմաքրման աշխատակիցների համար նոր հանդերձարաններ են կառուցվում: Նկատի ունենալով աշխատակիցների կենցաղային պայմանները բարելավելու անհրաժեշտությունը՝ բոլոր վարչական շրջաններում աշխատակիցներին …