«Դատախազության զոհը». դեռահաս աղջկա սպանության համար դատապարտված, ապա արդարացված տղամարդն ինքնասպան է եղել

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2004 թվականին 16-ամյա դեռահաս աղջկա սպանության համար 9 տարի ազատազրկված, ապա 19 տարի անց՝ նույն գործով արդարացված Բագրատ Նալբանդյանն օրեր առաջ ինքնասպանություն է գործել։ Ինչպես Factor TV-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Նարինե Նալբանդյանը, հունիսի 28-ի առավոտյան ամուսնու մարմինը հայտնաբերել են իրենց տան խորդանոցում՝ պարանից կախված.

«Անարդարության զոհը դարձավ, ամբողջ կյանքը պայքարեց մեր արդարությունն ապացուցելու համար, բայց էս Գլխավոր դատախազությունը մեր հետևից ընկած մինչև վերջ բողոքեց։ Հետևանքն եղավ էն, որ ոչ միայն ապօրինի էդքան մնացինք բանտում, այլև մինչև օրս, մեր էս տարիքին, դատախազության պատճառով դատարաններում մեր անմեղությունն ենք ապացուցում։ Էսօր, որ Բագրատն էս վիճակին հասավ, Դատախազությունն ա մեղավոր»,- վրդովված ասում է Նարինե Նալբանդյանը։

Նախորդ տարի Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր Նալբանդյանների գործին։ Մասնավորապես, ըստ 2004 թվականին Նալբանդյան ամուսիններին առաջադրված պաշտոնական մեղադրանքի՝ հունիսի 8-ին անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու՝ Արևիկ Նալբանդյանի տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ըստ պաշտոնական վարկածի՝ Բագրատ և Նարինե Նալբանդյանները մետաղալարով կապել էին ուշագնաց Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը և 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, դեռևս չմահացած աղջկան կեսգիշերին նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր: Սա՝ պաշտոնական վարկածով, որը խիստ տարբերվում է Նալբանդյանների՝ դեռևս տարիներ առաջ Factor TV-ին պատմած տարբերակից։ Բագրատ Նալբանդյանի խոսքով՝ Սյուզաննային մի քանի օր գտնել չի հաջողվել, իսկ ոստիկանները նպատակաուղղված իրենց փնտրտուքը շարունակել են իրենց տնից 20 մետր հեռու գտնվող մազութի հորում.

«Ես բռնեցի էդ երկաթը, շուռ տվեցի, կպավ ինչ-որ բանի։ Մի մետր ջուր էր, էդ, որ էդ շիշը բարձրացրի, իրանք էլ՝ երեք ոստիկան սենց նայում էին, էդ դիակը բարձրացավ, ինքը՝ մաքուր, թևերը՝ այ էս վիճակի, իրա կողքով մաքուր երևաց։ Ես վախեցա»։

Ըստ Բագրատ Նալբանդյանի, այստեղից էլ սկսվել էր ճնշումների շղթան։ Դատախազության և ոստիկանության համակարգի ներկայացուցիչները դաժանորեն ծեծել ու նվաստացրել են ոչ միայն երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Բագրատին, կնոջը, այլև նրանց անչափահաս դստերը.

«Ֆեդիկ Բաղդասարյան, Վիտյա Հակոբյանի հետ, Կարեն Մելիքյանի հետ ինձ քանի գիշեր, ժամը 12-ին կանդալով, իրանք 4-5 դուբինկայով նստեցրին մի հատ աթոռի վրա, մի հատ էլ ադյալ գցեցին ու․․․թե որտեղից ա ուդառ գալիս։ Ասում եմ՝ արա, ես ինվալիդ մարդ եմ, խփին, ուշաթափվիմ, ասեցի՝ ջուր, նորից են սկսում, ասում եմ՝ ի՞նչ եք ուզում, ասեցին՝ սպանություն, ասեցի՝ ես տեղյակ չեմ, խաբար չեմ, չեմ տեսել, չգիտեմ, ես էդ գործից մի փոշի գործ չգիտեմ, չեմ տեսել։ Նորից ծեծեցին, ուշաթափվեցի, ջուր գցեցին վրես»,- մեզ հետ զրույցում պատմել էր Բագրատ Նալբանդյանը։

Ավելի վատ վիճակում էր գտնվել կինը՝ Նարինեն և նրանց դեռահաս աղջիկը՝ Արևիկը: Նրանց պատմելով՝ ոչ միայն անդադար ծեծել են, սպառնացել, հայհոյել, փակել առնետներով լի մութ սենյակում, այլևս աղջկան ստիպել են հանվել, իսկ Նարինեին սպառնացել՝ եթե իր վրա չվերցնի սպանությունը, աղջկան կտեսնի բռնաբարված: Ըստ մոր՝ իրեն այլ ելք չի մնացել, քան գրել այն, ինչ իրեն պարտադրել են։

Խոշտանգումների ներքո նրանցից կորզվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և 7 ամիս տևած նախաքննությունից ու դատաքննությունից հետո՝ 2005 թվականի փետրվարի 4-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վճռել էր Բագրատ Նալբանդյանին դատապարտել 9, իսկ Նարինե Նալբանդյանին՝ 14 տարի ազատազրկման։ Բագրատ Նալբանդյանն ամբողջությամբ կրել էր դատարանի նշանակած պատիժը, իսկ Նարինե Նալբանդյանը 14 տարվա ազատազրկման դատավճռից պատիժը կրել էր մոտ 13 տարի:

Ներպետական ատյաններում արդարության չհասնելուց հետո Նալբանդյանները դիմել էին ՄԻԵԴ, որտեղ վճիռ էր կայացվել հօգուտ նրանց։ 2023 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ վճռի հիման վրա վերաբացված գործում Նալբանդյան ամուսիններն արդարացվել էին, սակայն, ամիսներ անց Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր արդարացման ակտը։ Գործի քննությունը վերսկսվել էր, ինչը մեր սթրես և վրդովմունք էր առաջացրել ընտանիքի մոտ.

«Էսքան տարի ապօրինի նստեցրին մեզ, սխալ քննության անցկացրին, հետո Եվրոպական դատարանն արձանագրեց, որ անմեղ ենք, էստեղ էլ արդարացրին, արդեն հազիվ շունչ էինք քաշել, էն էլ նոր սթրես բերեց մեր ընտանիքի գլխին Գլխավոր դատախազությունը։ Բագրատը մեզ հետ չէր կիսվում, էս երկու օրն իրա մոտ ընկերներից ասեցին, որ չէր հաշտվում կյանքի հետ, ասել էր՝ տարիներ առաջ չկարողացա ընտանիքիս պաշտպանել, հետո էդքան բանի միջով անցանք, երեխեքիցս հեռու ես ու Նարինեն մնացինք, բանտ տեսանք էդքան տարի, եկանք, արդեն պետք ա նորմալ կյանքով ապրեինք, էն էլ նորից դատարան ու մեղադրանքներ։ Հիմա ես ի՞նչ անեմ, Բագրատի մահվան, մեր էսքան բռնությունների ու տանջանքների պատասխանն ումի՞ց ստանամ, ո՞վ ա պատասխան տալու մեր էս խորտակված կյանքի համար, դատախազությունը՞»,- կրկին հուզված ասում է Նարինե Նալբանդյանը։

Նշենք, որ Նալբանդյան ամուսինների վերաբացված գործի քննությունն այս պահին դեռևս շարունակվում է։

Ռոզա Վարդանյան