ՔՊ-ն 7․7 մլն դրամ է ծախսել Չինաստանի կոմկուսի պատմության ուսումնասիրության համար․ իշխող ուժի ծախսերն ու կուտակած պարտքը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորումը 2024 թվականին 2023-ի համեմատ գրեթե կրկնակի պակասել է՝ 927․8 մլն-ից դառնալով 487․5 մլն դրամ։ 

Կուսակացության ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությամբ Factor.am-ը պարզել է, որ մեծ է նվիրատվությունների մասով անկումը՝ 3․8 անգամ․ եթե 2023-ին ՔՊ-ն ստացել է 567․2 մլն դրամի նվիրատվություն, ապա 2024-ին՝ 146․6 մլն դրամ։ Նվազել է նաև ՔՊ-ի պետական ֆինանսավորումը՝ 2023-ի 268․3 մլն դրամից դառնալով 214․6 մլն դրամ։ Փոխարենը ՔՊ անդամներն ավելի շատ անդամավճարներ են մուծել․ 2023-ին հավաքվել է 76․7 մլն դրամ, իսկ 2024-ին՝ 109․2 մլն դրամ անդամավճար։

Անցած տարի ՔՊ-ն 7․7 մլն դրամ է ծախսել իր անդամների՝ Պեկինում «Չինաստանի կոմունիստական կուսակցության պատմությունը» թեմայով միջոցառումների շարքին մասնակցելու համար։

ՔՊ-ն 4․6 մլն դրամով վաճառել է կուսակցությանը պատկանող TOYOTA TACOMA մակնիշի ավտոմեքենան։

Շեշտակի աճել են ՔՊ-ի կրեդիտորական պարտքերը՝ 2023-ի 8․5 մլն դրամից 2024-ին դառնալով 62․6 մլն դրամ։ Նշենք, որ կրեդիտորական պարտքերն ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվող գումարներն են, որոնք ստացվել են, բայց դեռ չեն վճարվել: Այսինքն՝ ՔՊ-ն 62․6 մլն դրամի ապրանք կամ ծառայություն է ստացել, որի համար 2024-ին չի վճարել։

Հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդ տարիների, 2024-ի ֆինանսական հաշվետվությունում աուդիտ իրականացրած «ԹՄ Աուդիտ» ՓԲ ընկերությունը խախտումներ չի արձանագրել։ 

Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվության գործով քրեական վարույթ էր նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաղորդումների հիման վրա։ Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել է կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։ Քրեական երկրորդ վարույթի նախաձեռնման հիմքում բացի վերը նկարագրվածը, դրվել է նաև անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը, ինչպես նաև նվիրատուի կողմից կուսակցությանը կատարած նվիրատվության առավելագույն չափը գերազանցելը։

Factor.am-ն առաջիկայում կներկայացնի նաև մյուս կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները։

 

Գայանե Խաչատրյան