Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները մեկնել են Ադրբեջան՝ մասնակցելու Նախիջևանում կայանալիք «Անխորտակելի եղբայրություն» զորավարժություններին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Թուրքիայի ՊՆ-ին վկայակոչելով։ Հաղորդվում է, որ դրոշների փոխանակում է տեղի ունեցել Արաքս գետի վրա գտնվող Հասրեթ կամրջի վրա։ Համակարգչային հրամանատարաշտաբային ցորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-ից 19-ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

