ԵԽ պատգամավորները չեն աջակցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ստրասբուրգում անցկացված նիստում Եվրախորհրդարանի պատգամավորները մերժել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Եվրախորհրդարանի  553 պատգամավորից 360-ը քվեարկել են  բանաձևի դեմ, գրում է Euronews-ը։

Բանաձևին կողմ է քվեարկել 175 պատգամավոր, դեմ՝ 360-ը, ձեռնպահ՝ 18-ը։

«Կողմ» ձայների թիվը զգալիորեն պակաս է եղել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին անվստահություն հայտնելու և նրա հրաժարականի համար անհրաժեշտ երկու երրորդից։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը քվեարկության ժամանակ դահլիճում չի եղել։ Նա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում է՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար։

Անվստահության հարցի նախագիծը ներկայացրել էր ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան, այն ստորագրել էր աջակողմյան քաղաքական խմբերի 77 անդամ, այդ թվում՝ «Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» (ECR), «Եվրոպայի հայրենասերներ» և «Սուվերեն ազգերի Եվրոպա» կուսակցությունները: Նրանց քննադատությունը կենտրոնանում է ֆոն դեր Լեյենի կողմից ԵՄ-ի համար Pfizer պատվաստանյութերի գնման գործընթացի ոչ թափանցիկ կառավարման և իշխանության նկատմամբ նրա ավելի ու ավելի կենտրոնացված մոտեցման վրա:

Համարվում է, որ հարցը քվեարկության դնելու փաստն արդեն խաթարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի դիրքերը և կարող է հանգեցնել նրա ծրագրի աջակցության թուլացմանը Եվրախորհրդարանում։

Վերջին ամիսներին ֆոն դեր Լեյենը և կենտրոնամետ ԵԺԿ-ն քննադատության են ենթարկվել խորհրդարանական մի շարք որոշումներում ծայրահեղ աջակողմյաններին աջակցելու համար, ինչը խզել է ԵՄ ավանդական կենտրոնամետ կոալիցիաների՝ սոցիալիստների, լիբերալների և կանաչների հետ կապերը։ ԵԺԿ ղեկավարներից մեկը Euronews-ին ասել է, որ ֆոն դեր Լեյենը պետք է այժմ ավելի լավ համաձայնեցնի իր օրակարգը կուսակցության արժեքների հետ։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջին արձագանքը անվստահության քվեարկության տապալումից հետո կարճ է եղել։ Նա X սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով Եվրախորհրդարանի պատգամավորներին աջակցության համար։

«Գլոբալ անկայունության և անկանխատեսելիության պահին ԵՄ-ն կարիք ունի ուժի, տեսլականի և գործելու կարողության։ Մեզ պետք են բոլորը և յուրաքանչյուրը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար։ Միասին։ Երբ արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել և բաժանել մեզ, մեր պարտականությունն է՝ արձագանքել մեր արժեքներին համապատասխան։ Շնորհակալություն, և կեցցե՛ Եվրոպան»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի