Եվրախորհրդարանում հաջորդ շաբաթ քվեարկության կդրվի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վստահության հարցը

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանը քվեարկություն կանցկացնի Եվրահանձնաժողովի և նրա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վստահության հարցով։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան խմբակցությունների ղեկավարներին տեղեկացրել է առաջարկի մասին, հայտնել են AFP-ն և dpa-ն՝ հղում անելով ԵՄ օրենսդիր մարմնի աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Առաջարկը ներկայացրել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ECR) խմբի ռումինացի պատգամավորը, որը ներառում է Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Իսպանիայի ծայրահեղ աջ կուսակցություններ: ECR-ի ղեկավարությունը չի միացել առաջարկին։

«Սա մեր խմբի նախաձեռնությունը չէ»,- AFP-ին ասել է նրա ներկայացուցիչը։

Վստահության հարցը քվեարկության դնելու պատճառներից մեկը պատվաստանյութերի գնման վերաբերյալ տեքստային հաղորդագրությունների շուրջ սկանդալն էր, որոնք ֆոն դեր Լեյենը փոխանակել էր Pfizer դեղագործական ընկերության ղեկավարի հետ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

Բացի այդ, խնդրագրի հեղինակը Եվրահանձնաժողովին մեղադրել է Ռումինիայում նախագահական ընտրություններին միջամտելու մեջ և դեմ է հանդես եկել ԵՄ պաշտպանական ծախսերի ծրագրին։

Հաղորդվում է, որ վստահության հարցով քվեարկությունը տեղի կունենա Ստրասբուրգում հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստի ժամանակ: Ըստ dpa-ի՝ քննարկումը տեղի կունենա հուլիսի 7-ի երեկոյան, իսկ քվեարկությունը՝ հուլիսի 10-ին: Գործակալությունները Եվրահանձնաժողովի նկատմամբ անվստահության քվեարկությունը քիչ հավանական են համարում, քանի որ դրա ընդունման համար անհրաժեշտ է ձայների երկու երրորդի մեծամասնությունը:

Ըստ dpa-ի՝ այս ընթացակարգը 66-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համար ուժի փորձություն կլինի։ Նրա վերջին քաղաքական նախաձեռնություններից մի քանիսը, մասնավորապես, պաշտպանական ներդրումների ֆինանսավորման բազմամիլիարդ եվրոյի ծրագրի պլանավորումը, որը տեղի է ունեցել առանց օրենսդիրների մասնակցության, դժգոհություն են առաջացրել նույնիսկ Եվրախորհրդարանում նրան հավատարիմ անդամների շրջանում։

Եվրոպական հանձնաժողովի նկատմամբ վստահության քվեարկությունները չափազանց հազվադեպ են լինում։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2014 թվականին, երբ Եվրախորհրդարանի աջակողմյան պոպուլիստները բարձրացրել էին ԵՀ-ն գլխավորող Ժան-Կլոդ Յունկերի վստահության հարցը։ Նախաձեռնությունը չէր ստացել անհրաժեշտ աջակցություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի