Թրամփը մաքսատուրքեր է սահմանել ևս մի քանի երկրի նկատմամբ․ 50% Բրազիլիայի դեպքում՝ նախկին նախագահի դեմ «վհուկների որսի» պատճառով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ութ երկրի կառավարությունների տեղեկացրել է Միացյալ Նահանգներ ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին: Նա TruthSocial-ում հրապարակել է գրեթե նույնական նամակներ՝ ուղղված Մոլդովային, Ֆիլիպիններին, Բրունեյին, Ալժիրին, Լիբիային, Իրաքին և Շրի Լանկային, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթերի համաձայն՝ Ալժիրի, Լիբիայի, Շրի Լանկայի և Իրաքի համար կսահմանվեն 30 տոկոս, Մոլդովայի և Բրունեյի համար՝ 25 տոկոս, իսկ Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս ներմուծման մաքսատուրքեր: Դրանք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից:

Բացի այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել է Բրազիլիայից ներմուծվող ապրանքների համար 50 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին: Որպես այս որոշման պատճառ նա նշել է այդ երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի նկատմամբ քրեական հետապնդումը և Բրազիլիայում ամերիկյան հարթակների «գրաքննությունը»: Բրազիլիայի գործող նախագահ Լուլա դա Սիլվային ուղղված ուղերձում Թրամփը Բոլսոնարոյի դեմ դատավարությունն անվանել է «վհուկների որս, որը պետք է անհապաղ դադարեցվի»:

Բոլսոնարոն անցնում է ենթադրյալ պետական ​​հեղաշրջման փորձի գործով։

Ընտրություններում Լուլա դա Սիլվային պարտվելուց հետո Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները 2023 թվականի հունվարի 1-ին գրոհել էին Կոնգրեսի և Գերագույն դատարանի շենքերը, ինչպես նաև նախագահական նստավայրը։ Բրազիլիայում տեղի ունեցած անկարգությունները հիշեցնում են 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը նախագահական ընտրություններում նրա պարտությունից հետո։

Դոնալդ Թրամփը ապրիլի 4-ին հայտարարել էր, որ աշխարհի գրեթե բոլոր երկրների նկատմամբ մասշտաբային մաքսատուրքեր կսահմանի։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ 90 օրով հետաձգում է դրանք, որի ժամկետը լրացել է հուլիսի 8-ին։

Հավելենք, որ օրերս էլ Թրամփը հայտարարել էր 14 երկրի նկատմամբ օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին և նամակներ ուղարկել այդ երկրների ղեկավարներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի