Թրամփը հայտարարել է 14 երկրի նկատմամբ օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին և նամակներ ուղարկել այդ երկրների ղեկավարներին

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

Առնվազն 14 երկիր օգոստոսի 1-ից կբախվի բարձր համընդհանուր մաքսատուրքերի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է CNBC-ը։

Սոցցանցերում մի շարք գրառումներում Թրամփը տարածել է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Մալայզիայի, Ղազախստանի, Հարավային Աֆրիկայի, Լաոսի և Մյանմայի առաջնորդներին ուղղված նոր մաքսատուրքերի դրույքաչափեր մասին նամակների նկարները։ Ավելի ուշ նա կիսվել է յոթ նամակից բաղկացած ևս մեկ փաթեթով՝ ուղղված Բոսնիա և Հերցեգովինայի, Թունիսի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի, Սերբիայի, Կամբոջայի ու Թաիլանդի առաջնորդներին։

Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Մալայզիայից, Ղազախստանից և Թունիսից ԱՄՆ ներմուծվող ապրանքները կենթարկվեն 25%, հարավաֆրիկյան և բոսնիական ապրանքները՝ 30%, իսկ Ինդոնեզիայից ներմուծվող ապրանքները՝ 32% մաքսատուրքերի։ ԱՄՆ նախագահի նամակներում ասվում է, որ Բանգլադեշից և Սերբիայից ներմուծվող ապրանքների համար մաքստուրքերն էլ կկազմեն 35%, Կամբոջայից և Թաիլանդից՝ 36%, Լաոսից և Մյանմայից ներմուծվող ապրանքները՝ 40% մաքսատուրքի։

Թրամփի ստորագրած նամակներում նշվում  է, որ ԱՄՆ-ը, «հնարավոր է», քննարկի նոր մաքսատուրքերի մակարդակի ճշգրտումը՝ «կախված տվյալ երկրի հետ հարաբերություններից»։

Այս նամակներն առաջինն են, որոնք ուղարկվում են չորեքշաբթի օրվանից առաջ, երբ տասնյակ երկրների նկատմամբ, այսպես կոչված, փոխադարձ մաքսատուրքերը պետք է վերադառնային ապրիլի սկզբին նրա կողմից հայտարարված ավելի բարձր մակարդակի։

Սպիտակ տան մամուլի քարտուղար  Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ առաջիկա օրերին ավելի շատ նամակներ կուղարկվեն։

Երկրների մեծ մասի համար ԱՄՆ նոր  մաքսատուրքերը բավականին նման են այն իրավիճակին, երբ Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել էր «ազատագրման օրվա» մաքսատուրքերի մասին։ Բոլոր նամակներում նշվում է, որ ընդհանուր սակագնային դրույքաչափերն առանձին են հիմնական ապրանքային կատեգորիաների լրացուցիչ ոլորտային տուրքերից։ Նշվում է նաև, որ նոր մաքսատուրքերի դրույքաչափերն անհրաժեշտ են՝ 14 երկրների հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը շտկելու համար։

Նամակներում 14 երկրին նախապես զգուշացվում է՝ չպատասխանել ԱՄՆ նոր մաքսատուրքերին ամերիկյան ապրանքների ներմուծման համար պատասխան մաքսատուրքերով։

«Եթե որևէ պատճառով որոշեք բարձրացնել ձեր սակագները, այն գումարը, որով որոշեք բարձրացնել դրանք, կավելացվի մեր կողմից գանձվող 25%-ին»,- ասվում է նամակներում։

Հիշեցնենք, որ Թրամփի փոխադարձ մաքսատուրքերը մայիսի վերջին չեղարկվել էին դաշնային շրջանային դատարանի կողմից, որը որոշել էր, որ նա իրավական լիազորություն չուներ սահմանելու այդ ժամանակ իր կողմից մեջբերված արտակարգ լիազորությունների մասին օրենքի համաձայն լայնածավալ մաքսատուրքերը։ Թրամփի վարչակազմը բողոքարկել էր, ինչը թույլ տվեց մաքսատուրքերն ուժի մեջ մնալ՝ մինչև ստորին ատյանի դատարանի որոշումը վերանայվի։

Ապրիլի սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարե էր, որ աննախադեպ մաքսատուրքեր է սահմանում ներմուծվող ապրանքների համար ավելի քան 180 երկրի և ԵՄ-ի նկատմամբ։ Սակայն ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահը 90 օրով՝ մինչև հուլիսի 9-ը, կասեցրել էր մաքսատուրքերի ներդրումը՝ առևտրային համաձայնագրեր կնքելու համար։ Համաձայնություններ են ձեռք բերվել, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Վիետնամի և Չինաստանի հետ։ Թրամփի հուլիսի 7-ի հրամանագիրը մաքսատուրքերի ներդրման ժամկետը երկարաձգում է մինչև օգոստոսի 1-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի