Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական դետոնատորներ․ ՔԿ

Լուրեր

10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը արձագանքել էր Քննչական կոմիտեի այն հաղորդագրությանը՝ ըստ որի ՀՅԴ անդամների տներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկման համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, այլ իրեր և առարկաներ։ ՀՅԴ ԳՄ-ն, մասնավորապես, նշել էր, որ «Նռնականման առարկան Սթրայքբոլ խաղի համար է, ներսում սիսեռի հատիկներ են»։

ՀՀ ՔԿ-ն ստորև ներկայացվող հաղորդագրությամբ պատասխանել է ՀՅԴ ԳՄ-ի հայտարարությանը։

«ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն ներկայացնում:

Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ այսօր կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք զերծ մնալ անձնական կամ այլ  շարժառիթներով պայմանավորված ապատեղեկատվություն տարածելու արատավոր գործելաոճից, ինչպես նաև ձեռնպահ մնալ հանրության շրջանում քրեական վարույթի նյութերից չբխող կեղծ տեղեկություններ շրջանառելուց:

Քննչական կոմիտեն շարունակելու է հետևողական կերպով  օրինականության և արդարության սկզբունքների անշեղ կենսագործմամբ նախաքննության խնդիրների արդյունավետ իրականացումը և ձեռնարկելու է քրեադատավարական օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ այդ սկզբունքների կենսագործումը՝ վստահեցնելով, որ օրենքով սահմանված կարգով հակազդելու է հակաօրինական բնույթ կրող ցանկացած տեսակի հանցավոր ոտնձգությանը»։