Փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ինչու չի թույլատրվել պաշտպանների մուտքը ՔԿ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը, Սերգեյ Հարությունյանը և Աբգար Պողոսյանն այսօր փորձում էին մուտք գործել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենք՝ այնտեղ գտնվող ձերբակալված անձանց իրավական օգնություն ցույց տալու նպատակով սակայն իրավապահները նրանց մուտքը թույլ չտվեցին։ Հիշեցնենք՝ ձերբակալվածներից մեկը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը։

Տևական ժամանակ քննչական վարչության շենքի դիմաց սպասելուց հետո փաստաբանները հայտարարեցին, որ հեռանում են վարչության տարածքից։

Տեղի ունեցածի վերաբերյալ փաստաբաններն ահազանգել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։

Վերոգրյալի հաշվառմամբ Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ըստ անհրաժեշտության՝ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը քրեորեն հետապնդելի արարք է։

Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածով սահմանվում է․

1. Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Արդյոք փաստաբաններին քննչական վարչություն չթույլատրելու իրավիճակը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածին։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ այս իրավիճակը փաստաբանի օրինական լիազորություններն իրականացնելուն խոչընդոտել է։

«Փաստացի արգելվել է փաստաբանի մուտքը քննչական վարչություն, որտեղ գտնվում է նրա պաշտպանյալը։ Այսպիսով՝ անձինք զրկվել են իրավաբանական օգնություն ստանալու և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։

Հարցին՝ արդյոք այն հանգամանքը, որ ձերբակալված անձինք փաստաբաններին դեռևս չեն տվել իրենց համաձայնությունը՝ իրենց պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ խոչընդոտ չէ արարքը փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտել որակելու համար, Հարությունյանը պատասխանեց, որ խոչընդոտ չէ։

«Նոր ձերբնակալված է անձ է, որի պաշտպանը ժամանել է քննչական մարմնի գտնվելու վայր, հայտնում է, որ հանդիսանում է այդ անձի պաշտպանը, որից հետո պետք է ապահովել պաշտպան մուտքը պաշտպանյալի մոտ, և միայն այն բացառիկ դեպքում, երբ անձը հայտնի, որ չի ցանակնում տվյալ փաստաբանն իրեն պաշտպանի, վերջինս չի ներգրավվի պաշտպանությանը»,- բացատրեց Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբանը դիտարմամբ վերջին մի քանի օրվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պաշտպանների մուտքը ձերբակալված անձանց մոտ չի թույլատրվում։ «Տաշիր» ընկերությունների խմբի խուզարկություններին հաջորդած ձերբակալությունների ժամանակ ևս ձերբակալված անձանց պաշտպաններին տևական ժամանակ չէին թուլատրում տեսակցել և խորհրդակցել պաշտպանների հետ։ Հարությունյանը նշեց, որ այդ դեպքում ևս ՄԻՊ-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով անձանց իրավունքների խախտման փաստի առթիվ, բայց պրակտիկան, փաստորեն շարունակվում է։

«Սա քննչական կոմիտեի կողմից վաղուց մոռացված, բայց վերջին օրերին կրկին լայն կիրառություն ստացած արատավոր պրակտիկա է, որը հստակ իրավունքի և օրենքի խախտում է։ Հարց է առաջանում․ ո՞րն է խնդիրը, որ պաշտպանների մուտքը չեք ապահովում իրենց պաշտպանյալների մոտ, ինչի՞ց եք վախենում, ի՞նչ ճնշում եք գործադրում այդ անձանց նկատմամբ քննչական վարչությունում՝ նրանց պաշտպանների բացակայության պայմաններում։ Այս հարցերի պատասխանները մենք չունենք, բայց ունենք ողջամիտ ենթադրություն»,- ասաց Հարությունյանը։

Ինչու չի թույլատրվել պաշտպաններին մուտք գործել ձերբակալված անձանց մոտ Factor TV-ի այս հարցադրմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնում են․ փաստաբանների մուտքը սահմանված կարգով թույլատրվելու է, որևէ մեկը չի զրկվում իրավաբանական օգնության իրավունքից։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել՝ արդյոք պաշտպանների լիազորությունների իրականացմանը ենթադրյալ խոչընդոտելու հանգամանքը ուսումնասիրվել է՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Դատախազությունից այս հարցին պատասխանելու համար հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Արաքս Մամուլյան