Արդեն 4 ժամ է անցել, մեր պաշտպանյալներին չենք էլ տեսել, սա անօրինականություն է. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Ինչպես արդեն հայտնել էինք ՀՅԴ անդամների տներում խուզարկությունների հետևանքով ձերբակալված անձանց տեղափոխել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նրանց փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել իրենց պաշտպանյալների հետ։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցողը շոու որակեց։

«Վստահ եմ, որ այս շենքում պրոֆեսիոնալ իրավաբաններ են, նրանք այս վարույթի նյութերին ծանոթանալով ու տղայի ցուցմունքը լսելուց հետո լիարժեք հասկացել ու պատկարացրել են, որ խոսք է գնում ընդամենը սպորտաձևի մասին»,-ասաց փաստաբանը։

Նա նաև հայտարարեց` պաշտպաններով որոշել են հեռանալ, քանի որ քննչական կոմիտեում անելիք չունեն։

«Մենք՝ փաստաբաններս, որոշում կայացրեցինք, որ մենք այստեղ անելիք չունենք, որովհետև սա հերթական ապօրինի «մասկի շոուն» է լինելու, հերթական ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու, նույնիսկ ՄԻՊ աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել, հասկացել ենք, որ մեր մասնակցությունով մենք լեգիտիմացնելու ենք այս գործընթացը»,- շեշտեց Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույնի մարմնից հայտնել էին, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ըստ ՀՅԴ-ի հաղորագրության՝ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը, ինչպես նաև ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։

Ավելի ուշ ՔԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչության նախապատրաստություն։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ իրականացրած քննչական և վարութային գործողությունների,այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։

Իր հերթին ՀՅԴ-ից էլ պարզաբանել են, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել, առգրավված բոլոր զենքերը օրինական են։ ՀՅԴ-ի փոխանցմամբ՝ ՔԿ-ի հրապարակած լուսանկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է սթրայքբոլ խաղի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան