Այսօր Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի նոր մեկնման սրահից մեկնարկել է առաջին չվերթը: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը։ «Մեկնման սրահը զբաղեցնում է 1000քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար: Արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան …