Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ ՀԳՄ

Լուրեր

10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ կապված այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամների տներում իրականացված խուզարկությունների և ձերբակալությունների հետ։

«Իրականացվող գործողություններում ներգրավված փաստաբանները տեղեկացրել են, որ որևէ ձերբակալվածի տանը չի հայտնաբերվել և չի առգրավվել որևէ ապօրինի իր։

Հակառակ այս իրողությանը, Քննչական կոմիտեն առգրավված իրերը, անգամ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով շապիկը ներկայացրել է որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2016 և 2020 պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկում ծավալված մարտական գործողությունների մասնակցի տանը, ում շահերի պաշտպանությանը փաստաբան ներգրավված չի եղել և հնարավոր չի եղել ապահովել քննչական գործողությունների օրինական ընթացքը, հայտնաբերվել է մեկ նռնակ, որով, ակնհայտ է որ, անհնար է իրականացնել ձերբակալված անձանց վերագրվող ահաբեկչական գործողությունները։

Այսպիսով, կրկին վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ, ինչի մասին վկայում են ոչ միայն այս օրերի գործողությունները, այլև այդ գործողություններին նախորդած տեղեկատվական գրոհներն ու այսօրվա ապօրինի ձերբակալություններին հաջորդած քաղաքական՝ մասնավորապես Հայաստանում ՀՅԴ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ իրավապահներն այսօր առավոտյան խուզարկում էին ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գեղամ Մանուկյանի: Խուզարկությունների արդյունքում առգրավվել է պատգամավորի հեռախոսը, իսկ որդին՝ Տարոն Մանուկյանը, ձերբակալվել։