Մակրոնն ու Սթարմերը կոչ են արել ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի նկատմամբ, նոր պատժամիջոցներ սահմանել

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ են արել ավելի մեծ ճնշում գործադրել Մոսկվայի նկատմամբ՝ Ուկրաինայում հրադադարի ռեժիմի ապահովման համար նոր պատժամիջոցների տեսքով, գրում է Le Monde-ը։

Երկու առաջնորդները, որոնք Մեծ Բրիտանիայից համանախագահել են, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» հանդիպումը, հայտարարել են նաև, որ Ուկրաինայի համար հրադադարից հետո խաղաղապահ ուժերի ստեղծման ծրագրերը պատրաստ են։

«Մենք պետք է մեր աշխատանքը տեղափոխենք խաղաղության նախապատրաստման ուղղությամբ՝ Պուտինին ստիպելով նստել սեղանի շուրջ։ Այս համակարգված ճնշումը տարբերություն կստեղծի»,- ասել է Սթարմերը։

«Մենք ակնհայտորեն կարիք ունենք ինչ-որ նոր բանի… Ռուսաստանի վրա ճնշումը ուժեղացնելու համար»,- իր հերթին հավելել է Մակրովը։

Երկու առաջնորդները խոսել են Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Նորթվուդի բրիտանական ռազմական բազայից, որը ՆԱՏՕ-ն օգտագործում է որպես հրամանատարական կենտրոն։ Հռոմից նրանց միացել են Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրեհեմն ու Ռիչարդ Բլումենտալը, այլ եվրոպական առաջնորդներ։

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «բոլոր գործընկերների համար ակնհայտ է՝ Ռուսաստանը խոչընդոտում է խաղաղության բոլոր ջանքերին», և կոչ արել նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ։

Անդրադառնալով խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ Մակրոնն ասել է. «Մենք ունենք մի ծրագիր, որը պատրաստ է կյանքի կոչվելու հրադադարից հետո մի քանի ժամվա ընթացքում»։

Սթարմերը հաստատել է դա՝ շեշտելով. «Այս ծրագրերը հասունացել են, և մենք դրանք երկարաժամկետ հիմունքներով ենք դնում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի