ՌԴ-ում ահաբեկչության հոդվածով կալանավորվել է «Սարդոստայն» գործողության համար ԱԹՍ-ներ տեղափոխող բեռնատարի վարորդը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իվանովոյում կալանավորվել է Չելյաբինսկի 55-ամյա բնակիչ Միխայիլ Ռյումինը, որին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից կատարված ահաբեկչական գործողության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ)։ Այս մասին գրում է «Մեդիազոնա»-ն, որին վկայակոչում է Meduza-ն։

Ռյումինը բեռնատարներից մեկի վարորդն էր, որից հունիսի 1-ին Ռուսաստանի ռազմական օդանավակայաններում «Սարդոստայն» գործողության շրջանակում անօդաչու թռչող սարքեր են արձակվել։ Այս տեղեկությունը լրագրողներին հաստատել է Ռյումինի գործընկերը՝ անանունության պայմանով։

Ռյումինը փոխել է աշխատանքը և ընդունել վարձակալված բեռնատարով Չելյաբինսկից Իվանովոյի մարզ մոդուլային տների բաղադրիչներ հասցնելու պատվերներ։ Գործընկերը վստահ է՝ նա չէր կարող իմանալ, որ անօդաչու թռչող սարքեր են տեղադրվել բեռնատարներում։

«Միշան խորհրդային դարաշրջանի է։ Նա այնտեղ է հայտնվել անտեղյակության պատճառով։ Ես գրեթե ութ տարի նույն կցորդները տեղափոխում եմ ամբողջ երկրով մեկ, մենք դա անվանում ենք մոդուլային շենքեր։ Եթե ինձ նման կցորդ տային, ես այն նույն կերպ կբեռնեի և նույն կերպ կտեղափոխեի։ Նույնիսկ ներս մտնել հնարավոր չէ, ամեն ինչ կարված է։ Պատերը չես քանդելու»,- ասել է «Մեդիազոնա»-ի աղբյուրը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի չորս ռազմական օդանավակայաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95, Ту-22 М3 և Ту-160։ Վերլուծաբաններն էլ հաշվել էին առնվազն 13 վնասված ռուսական ռազմավարական ավիացիոն ինքնաթիռ՝ հիմնվելով արբանյակային պատկերների և տեսանյութերի վրա։ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հունիսի 3-ի առավոտյան հրապարակել էր հակառակորդի կորուստների վերաբերյալ թարմացված տվյալներ՝ մայիսի 24-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածի համար։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական բանակը կորցրել է 12 ինքնաթիռ:

Ավելի ուշ Ուկրաինայի ԶՈւ-ի ԳՇ-ն թարմացրել է հատուկ գործողության արդյունքում Ռուսաստանի ռազմական օդանավակայաններում ինքնաթիռների կորուստների վերաբերյալ տվյալները։

«Տարբեր աղբյուրներից ստացված լրացուցիչ տեղեկատվությունը մշակելուց և որոշ ժամանակ պահանջող ստուգումից հետո հայտնում ենք, որ օկուպանտների ընդհանուր կորուստները կազմել են 41 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և այլ տեսակի մարտական ​​ինքնաթիռներ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Կիևի անօդաչուների հարձակման հետևանքով 20 ռուսական ինքնաթիռ է վնասվել, որից 10-ը ոչնչացվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի