Չես կարող լինել ընդդիմադիր ու Քոչարյանի վերադարձ պահանջել․ Բագրատ Գալստանյանը պայման է խախտել․ Սուրեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ խիստ քննադատելով ինչպես գործող իշխանություններին, այնպես էլ ընդդիմադիր առաջնորդներին։

Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում ձևավորված ճգնաժամային իրավիճակի մեղավորը ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, սակայն շեշտում է՝ Փաշինյանի իշխանության ձևավորման մեղավորներն էլ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են։

Նրա կարծիքով՝ անհնար է լինել ընդդիմադիր, բայց միաժամանակ առաջ տանել նախկին իշխանությունների վերադարձի օրակարգը։ «Չես կարող լինել ընդդիմադիր ու պահանջել Քոչարյանի վերադարձը»,- կարծիք է հայտնում Պետրոսյանը։

Սուրեն Պետրոսյանը նաև հայտարարում է, որ ինքը չի աջակցում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ նշելով, որ չի կարող միանշանակ գնահատական տալ վերջինիս կալանավորումը քաղաքական հետապնդում է, թե՝ ոչ։

Սուրեն Պետրոսյանը միաժամանակ նշում է, որ «Սրբազան պայքարի» շրջանակում իր դեմ գործողություններ են պլանավորվել։ «Ձայնագրություն կա, ըստ որի, շարժման ներսում քննարկվել է՝ ինչպես ինձ բռնել տալ», – ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան