ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Պորտուգալիայում ընթացքղ ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԱԺ-ից հայտնում են, որ պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել նստաշրջանի լիագումար նիստում: Ելույթի սղագրությունը՝ ստորև․ «Տիկի՛ն նախագահ, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնասյուներից մեկը մասնակից պետությունների միջեւ համագործակցության հանձնառությունն է: Այն հռչակում է «Պետությունները կնպաստեն բարիդրացիական հարաբերությունների …

