Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց են սկսել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի հիմնական պատժամիջոցների վերականգնման գործընթացը, որոնք վերացվել էին 2015 թվականի համաձայնագրով, քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը կրկին սրվում է, գրում է BBC-ն։

Այս քայլը կգործարկի, այսպես կոչված, snapback մեխանիզմը, որը կարող է հանգեցնել պատժամիջոցների վերականգնմանը 30 օրվա ընթացքում։

Եվրամիության քաղաքականության ղեկավարին ուղղված նամակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ երեք երկրներն «իրավական առումով իրավասություն չունեն» պատժամիջոցները վերականգնելու, և որ և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանն աջակցում են Իրանի դիրքորոշմանը։ Նա գրել է, որ Իրանը պատրաստ է վերսկսել վիճարկվող ծրագրի շուրջ «արդար և հավասարակշռված» բանակցությունները, եթե մյուս կողմերը ցուցաբերեն «լրջություն և բարի կամք»։

2015 թվականի համաձայնագրի մասնակից երեք եվրոպական երկրները երկու շաբաթ առաջ զգուշացրել էին, որ պատրաստ են վերականգնել պատժամիջոցները, եթե Իրանը չհամաձայնի «դիվանագիտական ​​լուծման» մինչև օգոստոսի վերջ։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս քայլը «լրջորեն  կխաթարի» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իր ընթացիկ գործընթացը՝ այն անվանելով «սադրիչ և ավելորդ սրացում», որը «կարժանանա համարժեք պատասխանների»։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցությունները փակուղի են մտել հունիսից, երբ Միացյալ Նահանգները ռմբակոծել էր իրանական միջուկային օբյեկտները, իսկ Իրանն արգելել ՄԱԿ-ի կողմից հովանավորվող տեսուչներին մուտք գործել իր օբյեկտներ։

Տարիներ շարունակ գործող տնտեսական պատժամիջոցները վերացվել էին Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց՝ Իրանի և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և ԵՄ-ի միջև ՄԱԿ-ի կողմից հովանավորվող համաձայնագրի շրջանակում։ Սակայն համաձայնագիրը խզվել էր, երբ 2018 թվականին Դոնալդ Թրամփը դուրս էր բերել ԱՄՆ-ն համաձայնագրից՝ այն անվանելով թերի, և վերականգնելով միջուկային պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանն ակտիվացրել էր իր միջուկային գործունեությունը, ինչը նոր ճգնաժամ առաջացրեց։

Պատժամիջոցների վերադարձի դրույթը՝ snapback-ը, ներառվել է 2015 թվականի համաձայնագրում և թույլ է տալիս մասնակիցներին սկսել պատժամիջոցները վերականգնելու գործընթաց, եթե նրանք կարծում են, որ Իրանը զգալիորեն չի կատարել իր միջուկային պարտավորությունները՝ տեղեկացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք հայտնի են որպես E3, այս քայլը ձեռնարկել են օգոստոսի 28-ին՝ Անվտանգության խորհրդին ուղղված նամակով: Խորհուրդն այժմ 30 օր ունի որոշելու՝ շարունակե՞լ պատժամիջոցների մեղմացումը, թե՞ թույլատրել դրա դադարեցումը։

Նամակում ասվում է, որ Իրանի կողմից 2015 թվականի միջուկային համաձայնագրի խախտումը «հստակ և միտումնավոր» է։ Նամակում նաև պնդվում է, որ Իրանը «քաղաքացիական նպատակներով որևէ արդարացում» չունի բարձր հարստացված ուրանի իր պաշարների համար՝ ուրան, որը մաքրվել է մինչև ռազմական մակարդակի, և որ իր միջուկային ծրագիրը «շարունակում է մնալ միջազգային խաղաղության և անվտանգության համար ակնհայտ սպառնալիք»։

E3-ը հայտարարել է, որ հաջորդ 30 օրվա ընթացքում կշարունակեն համագործակցել Իրանի հետ «իր պարտավորությունների կատարումը վերականգնելու ցանկացած լուրջ դիվանագիտական ​​​​ջանքի շուրջ»։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին ասել է , որ Մեծ Բրիտանիան և նրա եվրոպացի դաշնակիցները վերջերս առաջարկել են երկարաձգել պատժամիջոցների մեղմացումը՝ պայմանով, որ Իրանը կատարի որոշակի պայմաններ։ Սակայն նա հավելել է, որ Իրանը «ոչ մի էական ջանք չի գործադրել» այդ պայմանները կատարելու համար և «հետևողականորեն չի կարողացել հավաստի երաշխիքներ տրամադրել իր միջուկային ծրագրի բնույթի վերաբերյալ»։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հակադարձել է՝ ասելով, որ ցուցադրել է «առավելագույն զսպվածություն և անսասան հանձնառություն» դիվանագիտությանը՝ նախորդ համաձայնագիրը պահպանելու և բանակցային լուծում գտնելու համար։ Իրանը կոչ է արել մերժել վերականգնման դրույթը, բայց հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ։

ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ ողջունում է նախաձեռնությունը և կաշխատի E3-ի հետ՝ այն ավարտելու համար։

«Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստ մնալ Իրանի հետ անմիջական համագործակցության՝ Իրանի միջուկային խնդրի խաղաղ և երկարատև լուծմանը նպաստելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսնակը։

Արևմտյան տերությունները և միջազգային միջուկային մարմինը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), հայտարարում են, որ համոզված չեն, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ։ Իրանը կտրականապես պնդում է, որ չի ձգտում միջուկային զենքի ստեղծման, և որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի