Քննարկվել են 10 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացված 10 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները։

«Նիստում, մասնավորապես, ներկայացվել են Վայոց ձորի մարզի Գնիշիկաձորի հնագիտական համալիրի միջնադարյան շինության, Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Շամիրամ բնակատեղիի Շամիրամ-2 հնագիտական համալիրի, Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարին հարող տարածքի, Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցուց (VII դ․) հարավ ընկած հատվածի, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի Մեծամոր հնավայրի դամբարանադաշտի, Երևան քաղաքի Կարմիր բլուր հնավայրի և այլ հնագիտական պեղումների հաշվետվությունները»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև, որ հանձնաժողովը քննարկել է նաև 2025 թվականին մի շարք հնագիտական հուշարձանների տարածքներում, այդ թվում՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի «Ոսկեբլուր» վաղ բրոնզեդարյան բլուր-բնա­­կատեղիում, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի «Տիգրանաշեն» հնագիտական համալիրում, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի «Մեծամոր» հնավայրի դամբարանադաշտում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի «Բերդկունք» ամրոցում և այլ վայրերում պեղումներ իրականացնելու թույլտվությունների հարցը: