Բացահայտվել է 167 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է 167 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

-41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
-10 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
-8 դեպք՝ հոգեկան ներգործության,
-7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
-4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-3 դեպք՝ խուլիգանության,
-2-ական դեպք՝ բնակարանային գողության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հողը փչացնելու, ինքնիրավչության։

Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, դրամանենգության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-1-ական դեպք՝ ապօրինի ծառահատման, խարդախության։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 5 մարդ մահացել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։