Լեհաստանում ավիաշոուի փորձի ժամանակ F-16 կործանիչ է վթարի ենթարկվել. օդաչուն զոհվել է

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Radom միջազգային ավիաշոուի ուսումնական  ​​թռիչքի ժամանակ լեհ ռազմական օդաչու է մահացել։ Լեհաստանի տարածքային պաշտպանության ուժերը հայտնել են, որ զոհված օդաչուն լեհական բանակի սպա էր։ Նրա F-16 կործանիչը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել օդանավակայանի մոտակայքում, գրում է Euronews-ը։

Նախնական տվյալներով՝ F-16 կործանիչով մանևրի ժամանակ ինքնաթիռը հանկարծակի կորցրել է բարձրությունը և մեծ արագությամբ բախվել գետնին օդանավակայանի մոտակայքում։ Վթարից հետո ինքնաթիռը բռնկվել է։ Վթարի հետևանքների վերացման գործողությունն իրականացվել է օդանավակայանի հրշեջների և ՆԳՆ ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ։

Վարշավայի շրջանային դատախազությունը հայտնել է, որ Պաշտպանության նախարարության քննչական խումբը և ռազմական ոստիկանության ներկայացուցիչները սկսել են նախնական քննչական գործողությունները։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Կարոլինա Գալեցկան ընդգծել է, որ իրավիճակը մնում է անկայուն և օպերատիվ փոփոխվող, և բոլոր անհրաժեշտ ծառայությունները գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում։

«Լեհ օդաչուն մահացել է F-16-ի վթարի հետևանքով։ Հարգենք նրա հիշատակը։ Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին և սիրելիներին»,- X-ում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Ես ստացա F-16 կործանիչի կործանման չափազանց տխուր լուրը, որի հետևանքով զոհվել է լեհ օդաչուն: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին: Թող Աստված նրան հավերժական խաղաղություն պարգևի»,- իր հերթին նշել է նախագահ Կարոլ Նավրոցկին։

Wirtualna Polska-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-31-ը նախատեսված AirShow Radom միջազգային ավիաշոուն չեղարկվել է։ Այն իր տեսակի մեջ ամենամեծ միջոցառումն է Լեհաստանում և ամենահայտնիներից մեկը Եվրոպայում։ Այս տարի միջոցառմանը պետք է մասնակցեր ավելի քան 150 ինքնաթիռ 20 երկրներից, իսկ հանդիսատեսի թիվը կարող էր հասնել տասնյակ հազարների։

Կազմակերպիչները ցավակցություն են հայտնել և նշել, որ չեղարկման որոշումը կայացվել է մահացած օդաչուի հիշատակի նկատմամբ հարգանքից ելնելով։

Defence24-ի փորձագետ Մացեյ Շոպայի խոսքով՝ օդաչուն, հավանաբար, չի կատապուլտացվել։

«Ինքնաթիռը բավարար բարձրություն չուներ։ Պայթյունը ցույց է տալիս, որ այն լիքն է եղել վառելիքով»,- ասել է նա՝ չբացառելով տեխնիկական անսարքության, օդաչուի սխալի կամ գիտակցության կորստի հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի